.jpg)
Ծովակ գյուղում ևս չորս կենդանի է անկել
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում վերջին օրերին 4 խոշոր եղջերավոր կենդանի է անկել: Անկումը գրանցվել է սիբիրախտի վակցինայի կրկնաներարկումից հետո: Այս մասին Aysor.am հաղորդեց Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավարի մամլո քարտուղար Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով, հիվանդ կենդանիներն արագ հայտնաբերվել են և մեկուսացվել, մորթ չի իրականացվել: Բ. Պիպոյանը չկարողացավ ասել, թե մարզում սիբիրախատի բռնկումից հետո որքան կենդանի է անկել, քանի որ կենդանիների մի մասն արդեն մորթված էր և հստակ հաշվարկ անելը` գրեթե անհնար:
Վարակված կենդանիներին շիճուկ է ներարկվում` բուժելու նպատակով, իսկ անկած կենդանիներն այրվում են. սիբիախտի սպորները կարող են հողում գոյատևել հարյուր տարի: Հենց հողում սպորների գոյատևումն էլ, Բաբկեն Պիպոյանի փոխացնմամբ, ամենայն հավանականությամբ, դարձել է վարակի աղբյուրներից մեկը: Կենդանիների անկման վայրերը ախտահանվել են:
Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզում կենդանիների անկման վերաբերյալ նշեց, որ նախօրեին միայն մեկ կենդանի է անկել:
Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին, մարզպետը հիշեցրել էր, որ տարածքում 1950-ական թվականներին սիբիրախտի դեպքեր են գրանցվել, հայտնաբերվել է խոշոր եղջերավոր կենդանիների մեծաքանակ ոսկորներ: