.jpg)
01/11/2012 18:01
Հայ շախմատիստները` Չիգորինի հուշամրցաշարում
Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Նրանք մեկ միավորով են հետ մնում առաջատարներից` ռուսաստանցիներ Ալեքսանդր Շիմանովից և Անտոն Դեմչենկոյից:
Արթուր Գաբրիելյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Զավեն Անդրիասյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը, Նիկիտա Մատինյանը և Գոռ Հայրապետյանը վաստակել են 3,5-ական միավոր: