Դուդուն ուզում է վերադառնալ Բրազիլիա
01/11/2012 20:08

Դուդուն ուզում է վերադառնալ Բրազիլիա

Կիևի «Դինամոյի» բրազիլացի կիսապաշտպան Դուդուն հայտարարել է, որ ուրախությամբ կվերադառնա հայրենիք: Տարածված լուրերի համաձայն` «Կրուզեյրոյի» նախկին ֆուտբոլիստը կարող է վերադառնալ «Սան Պաուլո»:

«Այո, ես ուզում եմ վերադառնալ: Սիրով կխաղայի այնպիսի մեծ թիմում, ինչպիսին «Սան Պաուլոն» է: Դա իմ երազանքն է, ընդ որում` ոչ միայն իմ, այլ նաև ընտանիքիս ու ընկերներիս: Բացի այդ, ես կուզեի ապրել Սան Պաուլոյում, քանի որ խոսքը հրաշալի մի քաղաքի մասին է: Տեսնենք, թե գործերս ինչպես կդասավորվեն:

«Դինամոյում» ամեն ինչ շատ բարդ է: Չեմպիոնների լիգայում ես նույնիսկ չեմ հայտնվում պահեստայինների նստարանին: Չգիտեմ, թե ինչպիսին է Բլոխինի վերաբերմունքը լատինաամերիկացիների նկատմամբ, սակայն գիտեմ, որ նա ինձ երբեք հնարավորություն չի տվել»,- Դուդուի խոսքերը մեջբերել է «Globo»-ն:

Դուդուն ուզում է վերադառնալ Բրազիլիա