«Գրանդ Քենդի» ընկերության սեփականատերերը խուսափու՞մ են հարկերից
01/11/2012 09:38

«Գրանդ Քենդի» ընկերության սեփականատերերը խուսափու՞մ են հարկերից

«Ժամանակի» տեղեկություններով, Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Քենդի», «Գրանդ Տոբակ» և այլ ընկերությունների ու սեփական վաճառքի կետերի աշխատակիցները ստանում են նվազագույն աշխատավարձ` 50.000 կամ որևէ` սիմվոլիկ չափով աշխատավարձի գումար, իսկ իրական աշատավարձը` ծրարով: Այսպիսով Վարդանյանները խուսափում են վճարել աշխատավարձից գանձվող սոցվճարներն ու եկամտահարկերը: Բացի այդ, նրանք նաև չեն հայտարարագրում իրենց աշխատողների իրական քանակը:

Վարդանյանների ընկերությունների լրատվական ծառայության պատասխանատու Վահրամ Բրուտյանը թերթի հետ զրույցում ասաց, որ «այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: 

«Գրանդ Քենդի» ընկերության սեփականատերերը խուսափու՞մ են հարկերից