.jpg)
ԲՀԿ-ականներին հրահանգվել է լռել
Արտերկրից վերադառնալուց հետո` երեկ, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ է արել, որը մի քանի ժամ է տևել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Ծառուկյանն իր երկար ելույթում այդպես էլ չի ասել իր առաջիկա անելիքների մասին` միայն հավաստիացնելով, որ «ամեն ինչ լավ է լինելու, պինդ եղեք»: Կուսակիցներից մեկի հարցին ի պատասխան` ԲՀԿ առաջնորդն ասել է, որ անհրաժեշտության դեպքում, երբ ժամանակը գա, կհանադիպի նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Իսկ թե երբ կգա ժամանակը, չի հստակեցրել: Ներկաներից որևէ մեկը չի համարձակվել Ծառուկյանի ներկայությամբ ակնարկված կոշտ պայքարից հրաժարվելու անհրաժեշտություն առաջ քաշել, միայն նիստից հետո որոշ նախկին պաշտոնյաներ ու գործարարներ նեղսրտել են, թե չեն հասկանում՝ ինչ է կատարվում»:
«Ժողովուրդ»-ի բոլոր փորձերը՝ ԲՀԿ քաղխորհրդի անդամներից մեկնաբանություններ ստանալու, ձախողվել են: Թերթը գրում է. «Տպավորություն էր, որ հրահանգված է լռել»: