Կոլո Տուրեն պատրաստ է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»
01/11/2012 19:39

Կոլո Տուրեն պատրաստ է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

«Քաղաքաբնակների» իվուարցի պաշտպան Կոլո Տուրեն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում: Այն պատճառով, որ հաճախ չի հայտնվում Ռոբերտո Մանչինիի թիմի հիմնական կազմում, Կոլո Տուրեն մտածում է աշխատավայրը փոխելու մասին: ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցներում նա չի թաքցնում իր մտադրությունները:

«Ինչո՞ւ ոչ Ֆրանսիա: Այնտեղ այնպիսի ակումբներ կան, ինչպիսին են ՊՍԺ-ն ու «Լիլլը»,- Տուրեի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Ֆրանսիայի առաջնությունն էլ տարեցտարի ավելի է ուժեղանում: Ես ուրախությամբ կտեղափոխվեմ Ֆրանսիա»:

Կոլո Տուրեն պատրաստ է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»