.jpg)
01/11/2012 20:23
Ուղևորը տեղում մահացել է
Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շահումյան գյուղի Հոկտեմբերի փողոցում «ՎԱԶ-2109» ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել գազատար խողովակին և շրջվել ջրատարի մեջ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Պատահարի հետևանքով ուղևորը` 1990 թ. ծնված Վ. Խաչատրյանը, տեղում մահացել է: Վարորդը ստացել է ամբուլատոր բուժօգնություն: Կատարվում է քննություն: