.jpg)
Սաուդյան Արաբիայում պայթյունից զոհվել է 22, վիրավորվել` 111 մարդ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է` հասնելով 22-ի, այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն` վկայակոչելով Ալ Ջազիրային:
Այս պահին հայտնի է, որ վիրավոր է 111 մարդ: Աղբյուրը գրում է, որ նախկինում հաղորդվել էր 14 զոհի և ավելի քան 60 վիրավորի մասին:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Բենզին տեղափոխող մեքենան բախվել է բետոնե պատին, շրջվել և պայթել: Աղբյուրի փոխանցմամբ` պայթյունից վնասվել են մի շարք շենքեր, քանդվել է կամուրջ: