Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան շրջան
01/11/2012 19:20

Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան շրջան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 31-ին այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան սահման: Այս մասին տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:

Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին:

Նախարարն այցելել է նորակառույց պաշտպանական շինությունները և ծանոթացել զորամասերից մեկի շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին: Զինծառայողները ներկայացրել են հենակետի պաշտպանության ցուցադրական պարապմունք, որից հետո Սեյրան Օհանյանը մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ: Պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության հետ:
 

Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան շրջան