.jpg)
Կրկեսի տեղում այլ շենքի կառուցումը աբսուրդ է
Երևանի կրկեսի շենքը կարող է տեղափոխվել, իսկ նախկին շենքի տեղում այլ կառույց կլինի: Այս մասին շրջանառվող լուրերը լսել է նաև Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Նրա խոսքով` դա աբսուրդ է, և նման բան լինելու դեպքում` ինքը դրա դեմ առաջին պայքարողներից մեկը կլինի:
«Դա աբսուրդ է: Կրկեսին կից լինելու է հյուրանոց և ավտոկայանատեղի, քանի որ նախկինում, երբ մեքենաները կանգնում էին կրկեսի դիմաց, համարները ոստիկանները հանում էին, իսկ հիմա լինելու է կայանատեղի: Շինարարությունը իրականացնող «Տաշիր Գրուպը» պայմանագիր ունի քաղաքապետարանի հետ, որ այդ տեղում լինելու է կրկես, և դրա մասին անգամ փոքր-ինչ տարակուսանքով մտածել պետք չի»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ կրկեսը քաղաքապետարանի ենթակայության կառույց երբևէ չի եղել, այն միշտ սեփականաշնորհված է եղել, և նման հարցերը պետք է սեփականատիրոջ հետ պարզել:
Հիշեցնենք, որ կրկեսի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թ.:
Նախորդող հրապարակում` Երևանի կրկեսը իր նախկին տեսքն է ունենալու