.jpg)
Կոռուպցիայի դեմ պայքարում` վիրահատական միջամտություն
Այսօր կառավարության հերթական նիստը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց հայտարարությամբ: Վարչապետը նշեց, որ ՀՀ նախագահը կոռուպցիայի դեմ պայքարը բավարար չի համարում և անհրաժեշտ է պայքարն ուժեղացնել:
«ՀՀ նախագահը պահանջում է վճռական գործողություններ»,- ասաց Տ. Սարգսյանը, հավելելով, որ անհրաժեշտ է վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի հնարավոր լինի հասնել շոշափելի և տեսանելի փոփոխությունների:
Վարչապետը նաև հաղորդեց, որ վաղը հրավիրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ:
Նախատեսվում է համագործակցություն ՀԿ-ների հետ, քննարկումներին կմասնակցեն նաև ընդդիմադիր կուսակցությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: