.jpg)
Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով
Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի արևմուտքից ներթափանցող տեղումնաբեր զանգվածի ազդեցությամբ: Այս գիշեր ամենուրեք կդիտվի ամպամած եղանակ, հյուսիս-արևելյան շրջաններում հնարավոր են առայժմ թույլ տեղումներ:
Նոյեմբերի 1-ին ողջ օրվա ընթացքում կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, կեսօրից հետո շրջանների մեծ մասում հնարավոր են կարճատև անձրևներ:
Տեղ-տեղ, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է ամպրոպ, առանձին վայրերում նաև քամի 15-17մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում նոյեմբերի 1-ին կդիտվի փոփոխական եղանակ, ցերեկն առանց տեղումների, երեկոյան տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև: Քամին հարավ-արևմտյան է, 2-7մ/վրկ:
Այս գիշեր +6+8, ցերեկը +20+22, երեկոյան +15+17: