.jpg)
Զամմերը պատասխանել է Վան Գալին
Մյունխենյան «Բավարիայի» մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը չի ընդունում Լուի վան Գալի` Ուլի Հյոնեսին ուղղած քննադատությունը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հոլանդացի մասնագետը մամուլի միջոցով քննադատել է «Բավարիայի» նախագահին` մեղադրելով այն բանում, որ հենց Ուլին է իրեն դուրս մղել մյունխենյան թիմից:
Զամմերն այդ հարցի վերաբերյալ իր կարծիքն ունի:
«Բավարիան» մեկ դերասանի թատրոն չէ, չնայած ոմանց խոսքերին: Այդպես է ասում իմ փորձը: Նման մեծ ակումբում ողջ իշխանությունը չի կարող կենտրոնացվել մեկ մարդու ձեռքում»,- նշել է Մաթիասը: