ՄԻՊ. Կալանավորին հայհոյել են ու ապտակել
02/11/2012 18:40

ՄԻՊ. Կալանավորին հայհոյել են ու ապտակել

Պաշտպանի 116 թեժ գծին այսօր 11:30-ի սահմաններում ահազանգել է Արմեն Խալոյանը և հայտնել, որ իրեն ոստիկանները խաբեությամբ հրավիրել են Ոստիկանության Արաբկիրի բաժին և պահում են այնտեղ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակի լրատվական բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ` արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել են ոստիկանության բաժին և պարզել, որ Արմեն Խալոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները առանձնազրույց են ունեցել Խալոյանի հետ: Վերջինս նրանց հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից արժանացել է անմարդկային վերբերմունքի, նրա հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ և նրան մի քանի անգամ ապտակել են:

«Խալոյանը նաև հայտնել է, որ ունի բուժգնության և սննդի կարիք, սակայն երկուսն էլ իրեն չեն տրամադրում: Ոստիկանությունում նրան թույլ չեն տվել օգտվել հեռախոսից. նա կարողացել է Պաշտպանի 116 թեժ գծին զանգահարել` օգտվելով սենյակում ոստիկանների բացակայությունից:

Վերոգրայլի կապակցությամբ Խալոյանը դիմում է ուղղել Պաշտպանին և խնդրել նրա միջամտությունը իր իրավունքների վերականգման հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

ՄԻՊ. Կալանավորին հայհոյել են ու ապտակել