.jpg)
ՊՆ-ի թիմը հաղթող ճանաչվեց
Սեպտեմբերի 25-ից մեկնարկած «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղում հանդիպել են ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության թիմերը: Հանդիպումը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղն ավարտվել է Պաշտպանության նախարարության թիմի հաղթանակով: ՀՀ ԿԳՆ թիմը գրավել է երկրորդ տեղը և արժանացել է արծաթե մեդալի:
Եզրափակիչ խաղին ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև կառավարության այլ անդամներ և բազմաթիվ երկրպագուներ:
Ֆուտբոլային մրցաշարին այս տարի մասնակցել է պետական կառավարման համակարգը ներկայացնող 14 թիմ: Կիսաեզրափակչում մրցել են ՀՀ ԿԳՆ-ի, ՀՀ դատատախազության, ՀՀ ՊՆ-ի և Ոստիկանության թիմերը: