.jpg)
Աշոտ Գրիգորյանը որակազրկվեց
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն իր հերթական նիստում, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն, «Արարատ» թիմի մարզիչ Աշոտ Գրիգորյանին որակազրկել է 3 խաղով, իսկ ակումբին տուգանել է 150 հազար դրամով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ին կայացած «Արարատ»-«Բանանց» խաղի ժամանակ Աշոտ Գրիգորյանը հեռացվել է պահեստայինների նստարանից մրցավարին հայհոյելու և անվայել պահվածքի համար: