ՀՀ ԿԳՆ թիմը` «ՀՀ վարչապետի գավաթ-2012»-ի  արծաթե մեդալակիր
02/11/2012 18:48

ՀՀ ԿԳՆ թիմը` «ՀՀ վարչապետի գավաթ-2012»-ի արծաթե մեդալակիր

Սեպտեմբերի 25-ից մեկնարկած «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլում հանդիպել են ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության թիմերը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Եզրափակիչ խաղը տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվել Պաշտպանության նախարարության թիմի հաղթանակով:ՀՀ ԿԳՆ թիմը գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի:

Եզրափակիչ խաղին ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև կառավարության այլ անդամներ և բազմաթիվ երկրպագուներ:

Ֆուտբոլային մրցաշարին այս տարի մասնակցել է պետական կառավարման համակարգը ներկայացնող 14 թիմ: Կիսաեզարափակիչում մրցել են ՀՀ ԿԳՆ-ի, ՀՀ դատատախազության, ՀՀ ՊՆ-ի և Ոստիականության թիմերը:

 

ՀՀ ԿԳՆ թիմը` «ՀՀ վարչապետի գավաթ-2012»-ի արծաթե մեդալակիր