Քրգործի նյութերը խեղաթյուրելու փորձերը կդառնան քննարկման առարկա
02/11/2012 17:46

Քրգործի նյութերը խեղաթյուրելու փորձերը կդառնան քննարկման առարկա

«Յուրաքանչյուր դատախազ պետք է հասկանա, որ հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության առանցքն է՝ դրանից բխող պարտավորություններով: Դատախազի յուրաքանչյուր որոշում պետք է լինի բացատրելի՝ օրենքի շրջանակներում և հասկանալի քաղաքացիների համար՝ արդարության տեսանկյունից»,- դատախազության կոլեգիայի այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը՝ դատախազների ուշադրությունը հրավիրելով քննության որակի և դրա համար դատախազների պատասխանատվության վրա: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ`  նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ՝ քննարկելու հետաքննության, նախաքննության, ինչպես նաև դատախազական հսկողության իրականացման ընթացքում թույլ տրված թերացումներն ու խախտումները, դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ դրսևորումները:

Ըստ աղբյուրի, Ա. Հովսեփյանը նշել է, որ դատախազները պետք է գիտակցեն, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են դրվելու մեղադրանքի հիմքում, որը պետք է պաշտպանեն դատարանում:

«Եվ պետք է հետամուտ լինեն, որ ապացույցները ձեռք բերվեն օրենքով սահմանված կարգով, քանզի միայն այդ դեպքում դա կլինի համոզիչ հասարակության համար: Գլխավոր դատախազը նաև նախազգուշացրել է, որ քրեական գործի նյութերը խեղաթյուրելու, քրեական գործը փակուղի մտցնելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա, և քրեական գործեր կհարուցվեն թե՛ հետաքննիչի ու քննիչի, թե՛ դատախազի նկատմամբ:

Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հայտնաբերված բացթողումների, խախտումների կապակցությամբ արդեն իսկ հարուցվել են կարգապահական վարույթներ«»,-ասված է նյութում:
 

Քրգործի նյութերը խեղաթյուրելու փորձերը կդառնան քննարկման առարկա