Հ. Աբրահամյանը ցանկանում է, որ ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին
02/11/2012 16:55

Հ. Աբրահամյանը ցանկանում է, որ ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին

Պաշտոնական համագործակցության քննարկում չկա, բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության մասին լուրերին, այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը չբացառեց, որ նոր հուշագրի մասին լուրերն էլ  կարող են իրականություն դառնալ. «Կրկնում եմ` ես չեմ բացառում քաղաքականության մեջ որևէ բան, կարող է և պայմանավորվածություն ձեռք բերվի`  հուշագրի տեսքով»:

Հ. Աբրահամյանը կրկնեց իր այն ցանկությունը, որ ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ինչ վերաբերում է իր`  նախագահական ընտրություններում նախընտրական շտաբ ղեկավարելու մասին լուրերին, ապա  նա նշեց, որ դեռևս կոնկրետ քննարկում այդ մասով չի եղել, բայց. «Ես ունեմ բավականին մեծ փորձ, և չի բացառվում, որ ես ղեկավարեմ նախընտրական շտաբը»: