.jpg)
Հ.Բագրատյան. Բյուջեն ադեկվատ չէ երկրի առջև ծառացած խնդիրներին
«Բյուջեի որակից բավարարված չեմ, բյուջեի գաղափարախոսությունը և տրամաբանությունը սխալ է և այն ադեկվատ չէ երկրում ստեղծված իրավիճակին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Բյուջե-2013-ին` ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, որ բոլոր բյուջեները լինում են սոցիալական՝ ոչ սոցիալական բյուջեներ չեն լինում, ինչի մասին, բանախոսի խոսքով, անընդհատ հայտարարում է կառավարությունը:
«Նոր բյուջեյով քայլ չի կատարվել ստվերը կրճատելու համար՝ հակառակը, ծանրաբեռնվածությունը ընկնելու է փոքր և միջին բիզնեսի վրա: Տնտեսությունում կան էլիտար ոլորտներ, որոնց ձեռք տալ չի կարելի, այլ ճնշվում են փորք և միջին բիզնեսի ձեռնարկությունները: ՀՀ-ում ստվերային տնտեսության մակարդակը հասնում է 51%-ի և ստվերի կրճատման ուղղությամբ հստակ քայլեր չեն արվում»,-ասում է պատգամավորը:
Անդրադառնալով կառավարության և իշխանությունների հայտարարված հակակոռուպցիոն պայքարի թեմային ասաց. «Իմ սիրտ-անոթային համակարգը կարող է չդիմանալ, եթե պատասխանեմ այդ հարցին»:
Պատասխանելով նախագահական ընտրություններին մասնակցության մասին հարցին նա նշեց, որ ՀԱԿ-ում այդ հարցը շուտով քննարկվելու է. «Մեզ համար նախընտելի թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Սպասում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը»: