.jpg)
02/11/2012 09:05
Իրաքի փոխնախագահին դատապարտել են մահապատժի
Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել երկրի փոխնախագահ Տարել ալ-Հաշիմիին` ՆԳՆ սպայի նկատմամբ մահափորձ իրականացնելու համար:
Ռոսիյսկայա գազետայի փոխանցմամբ, քաղաքական գործիչը հրամայել է իր թիկնազորին ռումբ տեղադրել ՆԳՆ աշխատակցի ավտոմեքենայում:
Ալ-Հաշիմին չի ընդունում մեղադրանքները և հայտարարում, որ գործը պատվիրվել է երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիկիի կողմից: