.jpg)
«Սթար»-ը կուտակված պարտքերի պատճառով վաճառվո՞ւմ է
«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ «Սթար»-ի սեփականատեր Գևորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է «Սթար» սուպերմարկետների ցանցը։ Թերթը հավելում է, որ ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների մասին խոսում են նաև «Սթար»-ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։
Հարցին, թե ինչքան պարտքի պատճառով է վաճառվում «Սթար»–ը, ընկերության մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Արսեն Մանասյանը պատասխանել է. «Նման բան չկա։ Մենք մատակարարների հետ աշխատում ենք հատուկ ծրագրով։ Սա անհեթեթություն է, շուկայի մակարդակի զրույցներ»։
Մինչդեռ թերթի աղբյուրները հավաստիացնում են, որ «Սթար»-ի կուտակած պարտքերը բավական մեծ են։