.jpg)
02/11/2012 20:14
Մարկիզիոն կարող է բաց թողնել «Ինտերի» հետ հանդիպումը
Թուրինի «Յուվենթուսի» կենտրոնական պաշտպան Կլաուդիո Մարկիզիոն կարող է բաց թողնել Իտալիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ինտերի» հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
Ֆուտբոլիստը թեև վերականգնվել է կոճի վնասվածքից, սակայն ազդրի մկանների հետ կապված խնդիրներ ունի:
Ինչպես նշվում է, խաղին մասնակցելու որոշումն անձամբ Մարկիզիոն է կայացնելու: