.jpg)
Նոր ատոմակայանի շինարարության ավարտից հետո գործողը կկանգնեցվի
«Նոր ատոմակայանի շինարարության հետ կապված աշխատանքները սկսվել են դեռևս 2009թ.-ին, սակայն վերջերս ճոպանական ատոմակայանի հետ կապված վթարն իր շտկումները մտցրեց հետագա աշխատանքերի մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայկական նոր ատոմակայանի շինարարությանը՝ ասաց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ Ֆուկուսիմայից հետո բոլոր ատոմակայանները ենթարկվել են սթրեսս-թեստերի, որոնց արդյունքները ներկայացվել են ԵՄ-ին:
Բանախոսը ասաց, որ բլոկը կառուցվելու է ռուսական տեղակայանքով. այդ տիպի ատոմակայանն առաջինն է լինելու տարածաշրջանում և, Մարտիրոսյանի խոսքերով, այդ ատոմակայանն իր անվտանգության և տեխնիկական չափանիշներով լավագույներից մեկն է համարվում աշխարհում:
Նրա խոսքերով, նոր ատոմակայանի շինարարության ավարտից հետո, գործող ատոմակայանը կդադարեցնի իր գործունեությունը:
Ըստ նրա, հայկական գործող ատոմակայանն անվտանգ է, և ՀՀ-ում վերջերս ԱԷՄԳ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ շարունակելու են աջակցել ՀՀ-ին՝ ատոմակայանի անվտանգությունը բարձրացնելու համար:
Ա. Մարտիրոսյանն անդրադառնալով Թուրքիայի բարձրացրած աղմուկին, կապված հայկական ատոմակայանի անվտանգության հետ, նշեց, որ Թուրքիան առաջին անգամ չէ այդպիսի հայտարարություն անում, սակայն Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակում, իսկ Թուրքիայի հայտարարությունը կրում է քաղաքական բնույթ:
Ատոմակայանի գլխավոր կապալառուն ռուսական ընկերություն է, նոր ատոմակայանի կղզյակը լինելու է ռուսական արտադրության: