Նասրի. «Չեմ պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»
02/11/2012 20:16

Նասրի. «Չեմ պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, որ իրեն լավ է զգում իր ներկայիս թիմում:

«Չեմ պատրաստվում լքել «Մանչեսթեր Սիթին», քանի որ այս թիմը համեմատաբար նոր է ու դեռ չի կարողացել լիովին բացահայտել իրեն: Ես երբեք չեմ խուսափել մրցակցությունից ու կարող եմ ասել, որ եթե չլինեին վնասվածքները, ապա իմ կարիերան կարող էր կատարյալ լինել:

Չգիտեմ, թե ինչ են գրում իմ մասին, իսկ այն, որ իմ ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուսը», առաջին անգամ եմ լսում,- նշել է Նասրին:

Նասրի. «Չեմ պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»