Նյու Յորքի քաղաքապետը կսատարի Բարաք Օբամային
02/11/2012 09:19

Նյու Յորքի քաղաքապետը կսատարի Բարաք Օբամային

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է նախագահական ընտրություններում ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային աջակցելու մասին, գրում է BBC-ն:

Բլումբերգը մինչ այժմ համարվել է անկախ քաղաքական գործիչ, ով մինչև այժմ քննադատաբար է վերաբերվել թե' Բ.Օբամայի, թե' Միթ Ռոմնիի թեկնածությանը:

Նա նշել է, որ Օբաման մյուսներից լավ է պայքարում կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ, ինչը, նրա խոսքով, կործանարար փոթորիկների առաջացման պատճառ կարող է դառնալ:

Լրատվամիջոցի հիշեցմամբ, Սենդի փոթորիկի պատճառով ԱՄՆ-ում մահացել է 80 մարդ: Նրանց կեսը զոհվել է Նյու Յորքում:
 

Նյու Յորքի քաղաքապետը կսատարի Բարաք Օբամային