.jpg)
Քարվաճառում վթարի առթիվ հարուցվել է քրգործ
Lեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում խոշոր վթարի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 377 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով(Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով): Այս մասին Aysor.am -ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հայաստանի ՊՆ լրատվության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխված վիրավոր 15 զինծառայողներից վեցը այժմ տեղափոխվում են Երևանի զինվորական հոսպիտալ:
Ըստ ՊՆ լրատվական բաժնի տարածած հաղորդագրության, նախօրեին ժամը 20.00-ի սահմաններում Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս` 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող`
1. ավտոմեքենայի վարորդ, եֆրեյտոր Արթուր Հովհաննեսի Երեմյանը, ծնված 1960թ., ծառայում էր 1998թ-ից,
2. շարքային Գագիկ Կամոյի Վարդանյանը, ծնված 1982թ., ծառայում էր 2009թ-ից,
3. շարքային Սանասար Վաչիկի Փիլոյանը, ծնված 1969թ., ծառայում էր 2006թ-ից,
4. շարքային Մանվել Սանթրիի Աբիջանյանը, ծնված 1963թ., ծառայում էր 2009թ-ից:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 15 զինծառայողներ ժամը 23.45-ին հասցվել են Վարդենիսի ԿԶՀ:
Վիրավոր զինծառայողներն են`
1. շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006թ-ից,
2. սերժանտ Գևորգ Մնացականի Գևորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006թ-ից,
3. շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006թ-ից,
4. սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007թ-ից,
5. շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008թ-ից,
6. շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009թ-ից,
7. սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009թ-ից,
8. շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007թ-ից,
9. շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006թ-ից,
10. եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007թ-ից,
11. շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ-ից,
12. շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010թ-ից,
13. կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008թ-ի,
14. եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008թ-ից,
15. շարքային Մանուկ Լևուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006թ-ից
«ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացածի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին», -ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: