.jpg)
«Սևիլիան» ցանկանում է վաճառել Ռեյեսին
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սևիլիան» կարող է վաճառքի հանել թիմի հարձակվող Խոսե Անտոնիո Ռեյեսին: Այս մասին տեղեկացնում է «El Confidencial»-ը:
Այս եղանակով ակումբի ղեկավարությունը մտադիր է թեթևացնել ծախսերը` կրճատելով աշխատավարձերի ցուցակը:
«Սևիլիայում» Ռեյեսը ստանում է տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ, և նրա վաճառքից ստացված գումարն անհրաժեշտ կլինի թիմին, բացի այդ, իսպանական ակումբը կտնտեսի 3 մլն եվրո: