.jpg)
Նոյեմբերի 5–ին`սոցիալական աշխատանքի ոլորտին նվիրված համաժողով
«Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հետ համագործակցությամբ նոյեմբերի 5–ին, ժամը 10.00-ին, Մոսկվայի տանը կազմակերպում է սոցիալական աշխատողների մասնագիտական օրվան նվիրված համաժողով «Սոցիալական աշխատանքի տեսությունը, կրթությունը և պրակտիկան արդի բարեփոխումների համատեքստում» թեմայով, որի նպատակն է քննարկման առարկա դարձնել սոցիալական աշխատանքին վերաբերող արդիական խնդիրները: Այդ մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Համաժողովին հրավիրված է շուրջ 200 մասնակից, այդ թվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, կառավարության ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչներ, պրակտիկ սոցիալական աշխատողներ:
Համաժողովի ընթացքում քննարկման առարկա կդառնանդարձան արդիական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ներկայիս բարեփոխումներով պայմանավորված սոցիալական աշխատանքի մասնագետներին առաջադրվող նոր պահանջներին կրթական և պրակտիկ դաշտը համապատասխանեցնելու հարցը, սոցիալական աշխատողների կարգավիճակի, մանդատի, աստճիանակարգման, վարկանիշի, գործունեությունը կարգավորող էթիկական կոդեքսի առկայությունը և մի շարք այլ խնդիրներ:
Համաժողովի շրջանակներում կկազմակերպվի նաև «Սոցիալական ծառայությունների ցուցահանդես», որը հնարավորություն կտա ՀՀ-ում գործող շուրջ 30 սոցիալական ծառայություններին ներկայացնելու իրենց գործունեությունը տեղեկատվական թերթիկների, ազդագրերի, տպագրված գրականության և այլ նյութերի միջոցով: