.jpg)
Երևանի քաղաքապետը`«Նայիր աշխարհին իմ գույներով» ցուցահանդեսին
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Անուշ Հովհաննիսյանի «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել և անցկացվել է քաղաքապետի անմիջական աջակցությամբ,- հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկա և կերամիկա․ ներկայացված տասնյակ գործերում արտահայտելով իր հոգու վառ գույները՝ հեղինակը ջանացել է դիտողին փոխանցել բացառապես դրական լիցքեր։
Շրջելով ցուցասրահում և ծանոթանալով աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը շնորհավորել է երիտասարդ նկարչուհուն, մաղթել ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։
Շնորհակալություն հայտնելով աջակցության համար` Անուշ Հովհաննիսյանը նշել է, որ իր և երիտասարդ այլ նկարիչների համար անչափ կարևոր է նման վերաբերմունքը և այն լրացուցիչ խթան է նոր գործերի ստեղծման համար։
Անուշը, ի նշան երախտիքի, իր վերջին կտավներից մեկը սիրով նվիրել է Երևանի քաղաքապետին։