.jpg)
02/11/2012 16:23
Հայ գրոսմայստերները` Ռենոյում
Գրոսմայստերներ Տաթև Աբրահամյանը և Մելիքսեթ Խաչիյանը ԱՄՆ-ի Ռենո քաղաքում անցկացված մրցաշարում 5 հնարավորից վաստակեցին 4,5-ական միավոր և բաժանեցին 1-4-րդ տեղերը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրացուցիչ մրցաշարից հետո Աբրահամյանը զբաղեցրեց 2-րդ, Խաչիյանը` 4-րդ տեղը:
Առաջին մրցանակին արժանացավ գրոսմայստեր Ալեքսանդր Իվանովը: