ՄԱԿ. Այդ տեսանյութը ռազմական հանցագործության ապացույց է
02/11/2012 20:09

ՄԱԿ. Այդ տեսանյութը ռազմական հանցագործության ապացույց է

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը տեղեկատվություն է հրապարակել այն տեսանյութի առնչությամբ, որտեղ սիրիական ընդդիմադիրները զինվորներին սպանում են առանց դատի` նշելով, որ դա ռազմական հանցագործության ապացույց են: Այս մասին գրում է BBC-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ տեսագրությունը պետք է ստուգվի, և հավանաբար կկցվի այն քրեական գործի նյութերին, որ կհարուցվի այս դեպքի առնչությամբ:

Տեսագրությունում գերի ընկած զինվորներին ծեծող գրոհայիններ են, որոնք ծեծելուց հետո գնդակահարում են զինվորներին:
Ենթադրվում է, որ գնդակահարությունը իրականացրել են իսլամիստները, Դամասկոսի և Հալեպի անցակետերի վրա հարձակումից հետո:
 

ՄԱԿ. Այդ տեսանյութը ռազմական հանցագործության ապացույց է