.jpg)
Փոփոխական եղանակը կշարունակվի
Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի գիշերը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին, 5-ի գիշերը շրջանների զգալի մասում, 5-ի ցերեկը, 6-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում մառախուղ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
ԱԻՆ հաղորդմամբ, Երևանում նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին, 5-ի գիշերը սպասվում է անձրև, առանձին հատվածներում մառախուղ: Նոյեմբերի 3-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի նոյեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.0 0C (1990 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.7 0C (1978 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.5 0C