03/11/2012 10:35
Տավուշի մարզում սիբիրախտի մեկ կասկածելի դեպք է գրանցվել
Տավուշի մարզի Իջևան քաղաքում կասկածելի սիբիրախտով հիվանդ կենդանու դեպք է արձանագրվել:
Տավուշի մարզից Aysor.am- աղբյուրը հաղորդեց, որ կասկածելի հիվանդ խոշոր եղջերավոր կենդանուն հարկադիր սպանդի են ենթարկել ու թաղել, տարածքը ախտահանել են: Կենդանու մոտ ի հայտ են եկել հիվանդության նշաններ, ջերմություն, որն էլ պատճառ է դարձել հարկադիր սպանդի համար:
Այժմ, մարզի գլխավոր անասնաբույժի տեղեկացմամբ, ուսումնասիրություններ է անցկացվում տարածքում, թեև նոր կասկածելի դեպքեր չեն արձանագրվել: Կենդանուց նմուշ են վերցրել, պատասխանը պատրաստ կլինի երկուշաբթի օրը: