Մխիթարյանը` հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
05/11/2012 18:02

Մխիթարյանը` հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հարցման արդյունքում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Քվեարկությանը մասնակցել է 817 այցելու: Ձայների 53,86 տոկոսը կամ 440 հոգի քվեարկել են Հենրիխ Մխիթարյանի օգտին: 158 ձայնով 2-րդ տեղն է գրավել Ալեքս Տեյշերան, իսկ լավագույն եռյակը 105 ձայնով եզրափակել է Ֆերնանդինյոն: 

Մխիթարյանը` հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ