Զաքարյան. «Պլյուշչենկոն պատրաստվում է Սոչիի Օլիմպիադային»
06/11/2012 16:13

Զաքարյան. «Պլյուշչենկոն պատրաստվում է Սոչիի Օլիմպիադային»

Ռուս գեղասահորդ Եվգենի Պյլուշչենկոյի գործակալ Արի Զաքարյանը խոսել է Վանկուվերի օլիմպիադայի մասին` նշելով, որ այն մնացել է անցյալում և պետք է մտածել Սոչիի օլիմպիական խաղերի մասին:

«Եվգենիի տարիքում դժվար է ծրագիրը ներկայացնել մի շնչով, կատարել բարդ տարրեր, սակայն նա կարողանում է:

Լավ եմ հիշում, թե ինչպես էինք բոլորս անհանգստանում նրա համար` Վանկուվերում: Եվգենին ինքն էլ շատ անհանգիստ էր, թեև կարողանում էր զգացողությունները թաքցնել: Վանկուվերն արդեն անցած էտապ է: Մյուս կողմից, եթե նա հաղթեր այնտեղ, ապա դժվար թե մասնակցեր Սոչիի օլիմպիական խաղերին: Նա իսկական մարզիկ է»,- նշել է Զաքարյանը: 

Զաքարյան. «Պլյուշչենկոն պատրաստվում է Սոչիի Օլիմպիադային»