Հայ սամբիստները մեկնել են Մինսկ
08/11/2012 14:15

Հայ սամբիստները մեկնել են Մինսկ

2012 թ. նոյեմբերի 8-ից 12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա աշխարհի սամբոյի 36-րդ առաջնությունը:

Լավագույնների կոչումները կվիճարկեն երկրագնդի մարզական և մարտական սամբոյի ուժեղագույն ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից` ավելացնելով, որ այդ առաջնությունում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն 11 մարզիկներ:

Մարզական սամբո (տղամարդիկ)

Տիգրան Կիրակոսյան-52 կգ քաշային կարգ
Վահան Վարդանյան-57 կգ ք/կ
Անդրանիկ Նաղդալյան-68 կգ ք/կ
Աշոտ Դանիելյան-82 կգ ք/կ
Դավիթ Գրիգորյան-90 կգ ք/կ
Հակոբ Առաքելյան-100 կգ ք/կ

Մարզական սամբո (կանայք)

Սոսե Բալասանյան-52 կգ ք/կ

Մարտական սամբո (տղամարդիկ)

Մխիթար Մխիթարյան-52 կգ ք/կ
Վաչիկ Վարդանյան-68 կգ ք/կ
Մավրիկ Նասիբյան-82 կգ ք/կ
Արտակ Ծատինյան-100 կգ ք/կ

Հայ սամբիստները մեկնել են Մինսկ