.jpg)
08/11/2012 14:03
Սևակ Մխիթարյանը` Մարտելիում
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Արգենտինայի Մարտելի քաղաքում շրջանային կարգով անցկացված մրցաշարում 10 հնարավորից վաստակեց 6 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Մխիթարյանը կես միավորով է հետ մնացել հաղթողից` գրոսմայստեր Անդրես Ռոդրիգեսից (Ուրուգվայ):