Թուրքիայի դերակատարումը Մերձավոր Արևելքում պետք չէ գերագնահատել
10/11/2012 12:45

Թուրքիայի դերակատարումը Մերձավոր Արևելքում պետք չէ գերագնահատել

«Թուրքիայի դերակատարումը Մերձավոր Արևելքում չի կարելի գերագնահատել, սակայն Թուրքիան` վերջին շրջանում արձանագրված տնտեսական և այլ ցուցիչներով, տարածաշրջանում ինքնուրույնության որոշակի մակարդակի հասավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը սիրիական հարցում և սիրիահայության խնդիրներին` ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ եթե Թուրքիայի գործողությունները Սիրիայի հարցում հակասության մեջ մտնեն գերտերությունների շահերի հետ, ուժային կենտրոնները կգտնեն Թուրքիայի վրա ազդելու, ճնշում գործադրելու մեխանիզմներ:

Անդրադառնալով Սիրիայի հայ համայնքի վիճակին՝ սիրիական ճգնաժամի համատեքստում, Հովհաննիսյանն ասաց, որ հայ համայնքը նյութական, մարդկային առումով մեծ կորուստներ է կրել Սիրիայում ընթացող հակամարտության պատճառով:

Ըստ նրա` ամենակարևորը այս պարագայում սիրիահայության ֆիզիկական գոյության ապահովումն է: Թուրքագետն ասաց, որ Սիրիայից փախչող հայերի հոսք կա, սակայն այն ավելի հանդարտ է ընթանում, ոչ խուճապային:

Թուրքիայի դերակատարումը Մերձավոր Արևելքում պետք չէ գերագնահատել