«Առավոտ». Բալասանյանը 6 ժուչո՞կ է գտել Ղուկասյանի առանձնասենյակից
10/11/2012 10:22

«Առավոտ». Բալասանյանը 6 ժուչո՞կ է գտել Ղուկասյանի առանձնասենյակից

«Առավոտի» ԲՀԿ-ական աղբյուրների պնդմամբ՝ օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակի պատերը քանդուքարափ արած Սամվել Բալասանյանի ջանքերը ապարդյուն չեն անցել, նա այնտեղից 6 «ժուչոկ» է հայտնաբերել:

«Միգուցե շատերին սա առասպելի ժանրից թվա, սակայն մեր աղբյուրները հավաստիացնում են, որ այն հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Նրանց մեկնաբանմամբ՝ եթե Սամվել Բալասանյանը լուրջ տեղեկություններ չունենար «ժուչոկների» մասին, չէր ստանձնի ռեմոնտի գործը, որն անչափ ծախսատար է ընտրածախսերի ու Վարդան Ղուկասյանի թողած պարտքերի Ֆոնին: Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը հերքեց այս տեղեկությունը՝ փոխանցելով, որ այն իրականությանը չի համապատասխանում: Մինչդեռ պարոն Բալասանյանի շրջապատից որոշ մարդիկ պնդում են, որ նորընտիր քաղաքապետը պաշտոնապես հերքելուց զատ՝ այլ տարբերակ չուներ, հաստատելու դեպքում ստիպված է «Չայկայի» պատմության օրն ընկնել՝ դիմել ոստիկանությանը, քանի որ տվյալ դեպքում գաղտնալսմամբ խախտվում է ոչ միայն նրա անձնական կյանքի իրավունքը, այլև ոտնահարվում է հանրային շահը: Իսկ անընդհատ ոստիկանության դռներն ընկնելը այնքան էլ պատվաբեր չէ գյումրեցի պաշտոնյայի համար»:
 

«Առավոտ». Բալասանյանը 6 ժուչո՞կ է գտել Ղուկասյանի առանձնասենյակից