Շիրակի մարզում ավտոբուս է շրջվել. մեկ զոհ
10/11/2012 16:30

Շիրակի մարզում ավտոբուս է շրջվել. մեկ զոհ

Այսօր, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի մասից ու շրջվել: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երևան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ (Ղազանչի գյուղ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և 18 տուժած: Մանրամասները ճշտվում են. կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Շիրակի մարզում ավտոբուս է շրջվել. մեկ զոհ