ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ալի Հասանովին
10/11/2012 14:15

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ալի Հասանովին

«Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության օրեցօր լկտիացող պահվածքը: Արցախից արևելք ընկած երկրի ավտորիտար իշխանություններն այն աստիճան են գլխապտույտի մեջ ընկել Բաքվի նավթադոլարներից, որ իրենց իրավունք են վերապահում վերջնագրեր ներկայացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին:

Կարծում եմ, ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը շատերին կհիշեցնի ռուս հայտնի առակագիր Իվան Կռիլովի «Փիղն ու շնիկը»»- ասված է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի նախօրեին արած հայտարարության պատասխանում:

Հիշեցնենք. Ալի Հասանովը մասնավորապես հայտարարել էր, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կուժեղացնի ճնշումը ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագների, այդ թվում` ԱՄՆ-ի վրա: 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ալի Հասանովին