Սիրիական ընդդիմադիր ազգային խորհուրդը նոր ղեկավար է ընտրել
10/11/2012 14:24

Սիրիական ընդդիմադիր ազգային խորհուրդը նոր ղեկավար է ընտրել

Սիրիական ընդդիմադիր ազգային խորհուրդը (ՍԱԽ) նոր ղեկավար է ընտրել` քրիստոնյա Ժորժ Սաբրան: Այս մասին տեղեկացնում է «Euronews» լրատվական գործակալությունը:

Ժորժ Սաբրան Սիրիայի նախագահ Բաշա Ալ Ասադի վարչակազմի օրոք մի քանի անգամ ձերբակալվել է:

Աղբյուրի փոխանցմամբ` նա կղեկավարի խորհուրդը 6 ամիս ժամկետով:

Սաբրան ՍԱԽ-ի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Աբդելբասեթ Սիդին՝ Սիրիայի քրդական համայնքի ներկայացուցչին։

Սիրիական ընդդիմադիր ազգային խորհուրդը նոր ղեկավար է ընտրել