.jpg)
«Դուք կարող եք դառնալ ավելի հզոր Հայաստանի կառուցման մասնակիցներ»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել երիտասարդներին, որում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ երիտասարդներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այն միավորում է աշխարհի երիտասարդությանը՝ կարևորելով նրանց դերը պետությունների ու հասարակությունների կյանքում:
Համոզված եմ, որ դուք, սիրելի՛ երիտասարդներ, ձեր հետաքրքրությունների լայն շրջանակով, ավյունով, գիտելիքների պաշարով ու ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով կարող եք դառնալ ավելի հզոր Հայաստանի կառուցման մասնակիցներ` թե՛ որպես նոր գաղափարներ առաջարկողներ, և թե՛ որպես դրանք իրագործողներ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում երջանկություն, նորանոր թարմ գաղափարներ և անսպառ եռանդ ու կամք՝ դրանք իրագործելու համար»: