Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում սեփական բիզնես է դրել
10/11/2012 10:13

Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում սեփական բիզնես է դրել

«Հրապարակի» տեղեկություններով` ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում սեփական բիզնես է դրել և այս օրերին իր հաշվին արձակուրդ է վերցրել ու մեկնել արտերկիր՝ իր բիզնեսին առնչվող հարցեր կարգավորելու։

Թերթի թղթակիցը հետ զրույցում Երիցյանը հաստատել է, որ արտերկրում է։ Բիզնեսի մասին հարցին էլ արձագանքել է, թե այդպիսի բան չկա, «դրանք հիմար տեղեկություններ են, որ շրջում են»: Այդ դեպքում ի՞նչ նպատակով եք մեկնել ո՞ւր՝ հարցին, Երիցյանը պատասխանել է. «Դե հիմա ես պարտավոր չեմ հաշվետվություն տալ.... Ռուսաստանում եմ գտնվում»: «Հանգստանո՞ւմ եք»։ «Այո»։
 

Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում սեփական բիզնես է դրել