Իրաքը կոռուպցիայի կասկածանքով անվավեր է ճանաչել գործարքը ՌԴ հետ
10/11/2012 13:57

Իրաքը կոռուպցիայի կասկածանքով անվավեր է ճանաչել գործարքը ՌԴ հետ

Իրաքը անվավեր է ճանաչել Ռուսաստանի հետ կնքված` ռուսական զենքի գնման մի քանի մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը` կոռուպցիոն ռիսկերի պատճառով: Այս մասին գրում է BBC:

Աղբյուրի փոխանցմամբ` այս մասին հայտնել են Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի լրատվական բաժնից, ով էլ Մոսկվա կատարած այցի ժամանակ կնքել էր 4.2 մլրդ արժողությամբ պայմանագիրը:

Հայտարարվել է, որ այդ գործարքն անվավեր է ճանաչվել, քանի որ  Մոսկվայից վերադառնալուց հետո Մալիքին կասկածներ է ունեցել և  հանձնարարել հետաքննություն սկսել:

Մալիքիի ներկայացուցիչ Ալի Մուսաուին լրատվամիջոցին հայտնել է, որ արդեն ապացուցվել է իրաքյան կողմից որոշ պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությունը, իսկ ռուսական կողմի հետ կապված` դեռևս հետաքննություն է ընթանում:
 

Իրաքը կոռուպցիայի կասկածանքով անվավեր է ճանաչել գործարքը ՌԴ հետ