Միխայիլ Կալաշնիկովը նշում է 93-ամյակը
10/11/2012 15:21

Միխայիլ Կալաշնիկովը նշում է 93-ամյակը

Այսօր հայտնի զինագործ Միխայիլ Կալաշնիկով նշում է իր 93-ամյակը`իր ծննդյան տարեդարձը նա նշում է ընտանիքի և ընկերների շրջապատում:

«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Կալաշնիկովը չնայած իր պատկառելի տարիքին իրեն շատ լավ է զգում, լի է ուժերով և սպասում է շնորհավորանքների իր գործընկերների կողմից:

Կալաշնիկովը հանդիսանում է աշխարհի ամենաճանաչված զինագործներից մեկը`նրա ստեղծած «ԱԿ» ինքնաձիգը օգտագործվում է աշխարհի 100 երկրներում:

 

Միխայիլ Կալաշնիկովը նշում է 93-ամյակը