.jpg)
Գրական-երաժշտական երեկո` «Նվիրվում է Կոմիտասին»
Նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա գրական-երաժշտական երեկո: Այս մասին տեղեկացնում են կամերային երաժշտության տան մամուլի ծառայությունից:
«Նվիրվում է Կոմիտասին» խորագիրը կրող երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի աշխարհիկ երգերը: Երեկոյի բացումը կազդարարի Արմեն սարկավագ Սահակյանը: Երեկոյի գրական մասը կապահովվի Խորեն Լևոնյանը, կոմիտասյան երգերը կկատարի երիտասարդ տենոր Արտակ Ալավերդյանը՝ նվագակցությամբ Կատարինե Հովսեփյանի: Համերգն իրականացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ: Համերգի մուտքն անվճար է: