.jpg)
Նոյեմբերի 10-ը հռչակվել է 15-ամյա Մալալայի պաշտպանության օր
ՄԱԿ-ը նոյեմբերի 10-ը հռչակել է Պակիստանից 15-ամյա Մալալա Յուսուֆզաի պաշտպանության օր: Նա պայքարում էր Մերձավոր Արևելքում կանանց կրթություն ստանալու իրավունքի համար, գրում է Լենտան(lenta.ru):
Աղբյուրի փոխանցմամբ, այս մասին ասված է ՄԱԿ-ի կրթության հարցերով հանձնակատարի պաշտոնական կայքէջում: 2012 թ. հոկտեմբերին 15-ամյա բլոգերուհին թալիբների կողմից վիրավորվել է, ստանալով վզի և գլխի վնասվածքներ, և այժմ բուժում է ստանում Մեծ Բրիտանիայում: Նրա հետ միասին վնասվածքներ են ստացել նրա ևս երկու համադասարանցիները, որոնք նույն ավտոբուսում են գտնվել:
Ըստ աղբյուրի, 2011 թ. Մալալան ընդգրկվել է գրոհայինների պոտենցիալ զոհերի ցանկում, իսկ հարձակումից հետո «Թալիբան» խմբի անդամները սպառնացել են սպանել աղջկան, եթե նա կազդուրվի ստացած վնասվածքներից:
Նոյեմբերի 9-ին ՄԱԿ-ի հանձնակատարը Պակիստանի նախագահ Ալի Զարդարիին խնդրագիր, ստորագրված 2 մլն մարդկանց կողմից, որով պահանջում էր երկրում պարտադիր անվճար կրթական համակարգ մտցնել: Պակիստանի նախագահը ստորագրել է այս խնդրագիրը, խոստանալով համագործակցել ՄԱԿ-ի հետ երկրում ապրող 5 մլն երեխաներին, որոնք դպրոց չեն հաճախում, պարտադիր կրթություն ստանալու հնարավորությամբ ապահովելու հարցում:
Լրատվամիջոցի հիշեցմամբ, Մալալան թալիբների թիրախում էր հայտնվել այն պատճառով, որ 11 տարեկանից բլոգ էր վարում, որտեղ պատմում էր իր հայրենի Սվատ շրջանի բնակիչների կյանքի մասին, մասնավորապես, շրջանում թալիբների կողմից կատարվող սպանությունների, և տեղի կանանց` կրթություն ստանալու իրավունքից զրկված լինելու մասին: