«Սենդիից» տուժած 900 մարդ ապաստան կստանան փակ բանտում
10/11/2012 14:33

«Սենդիից» տուժած 900 մարդ ապաստան կստանան փակ բանտում

Նյու Յորքում «Սենդի» փոթորկից տուժած մոտ 900 բնակիչ ժամանակավորապես կտեղավորվեն փակ բանտում, գրում է vesti.ru գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ, բանտում նրանց բնակեցման համար պետք է միացնել բոլոր ենթակառուցվածները, որոնք այս պահին անջատված են:

Լրատվամիջոցի ընդգծմամբ, այս պահին անտուն են մնացել քաղաքի 40 հազար բնակիչ, իսկ 113 մարդ փոթորկի զոհ է դարձել:
 

«Սենդիից» տուժած 900 մարդ ապաստան կստանան փակ բանտում